Լեհական ՏՏ ընկերությունների պատվերները կփոխանցվեն Գյումրիի ծրագրավորողներին

Լեհական ՏՏ ընկերությունների պատվերները կփոխանցվեն Գյումրիի ծրագրավորողներին

PanARMENIAN.Net - Լեհաստանում Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) պաշտոնական ներկայացուցիչ, Blue Idea ընկերության նախագահ Լուկաշ Վալերյանը Գյումրիում հայտարարել է նոր գործի մեկնարկի մասին. լեհական ՏՏ ընկերությունների պատվերները կփոխանցվեն Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնի մասնագետներին ու ստարտափերին։

Blue Idea ընկերությունը լեհական շուկայի համար արդեն մշակել է մարքեթինգի և PR ռազմավարություն՝ Հայաստանի տնտեսական ներուժը, ընկերությունը և այս նախաձեռնությունը ներկայացնելու համար: Ավելի ուշ սպասվում է Blue Idea ընկերության հայաստանյան մասնաճյուղի բացումը։

Լեհաստանում արագորեն աճում է ՏՏ ոլորտը, երկրում շատ են որակյալ ծրագրավորողները, սակայն շուկան շարունակում է մասնագետների մեծ պահանջարկ ձևավորել, ուստի, լեհական ընկերությունները հետաքրքրված են իրենց նախագծերի մի մասը արտերկրի մասնագետներին պատվիրելու հարցով։ Նպատակ ունենալով աջակցել երկու երկրների տնտեսությունների զարգացմանը, Blue Idea-ն նախաձեռնել է լեհական և հայաստանյան ՏՏ ընկերությունների միջանկյալ օղակի դերը։

ՀԶՀ ներկայացուցիչ Լուկաշ Վալերյանը Շիրակի մարզ այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել մարզպետ Արթուր Խաչատրյանի և քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:

«Լեհաստանում զարգանում է ՏՏ ոլորտը և երկրում ծրագրավորողների ու մասնագետների պակաս կա։ Ես, որպես ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ և իմ ղեկավարած Blue Idea ընկերությունը, որպես միջանկյալ օղակ, թիմ, հավաքագրելու ենք լեհական ՏՏ ընկերությունների նախագծերը և, որպես պատվերներ, փոխանցելու ենք Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում գործող բարձրակարգ մասնագետներին»,- նշել է Լուկաշ Վալերյանը, հայտնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը:

Լուկաշ Վալերյանը Գյումրիի իր գործընկեր Ամալյա Եղոյանի ուղեկցությամբ նաև ծանոթացել է ՏՏ ոլորտի ենթակառուցվածքներին, ԳՏԿ-ում հյուրընկալվել է «Տեխնո-ուրբաթին», ոլորտի մասնագետներին և ուսանողներին ներկայացրել Blue Idea-ի գործունեությունը։ Միջոցառմանը մասնակցել են նաև ընկերության Հետազոտությունների և զարգացման մենեջեր Օլգա Կովալսկան և հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Տիգրան Ամատունին։

 Ուշագրավ
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է
Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել
Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել
---