Փորձագետ. ՌԴ պրեմիեր լիգայի առնվազն 2 ակումբ երազում էր վարձակալել Մխիթարյանին 9 փետրվարի 2018 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պրեմիեր լիգայի առնվազ 2 ակումբ երազում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վարձակալել: Այդ մասիսն հայտարարել է հայտնի ռուսաստանցի մեկնաբան և ֆուտբոլի ոլորտի փորձագետ Նոբել Առուստամյանը՝ անդրադառնալով հայ ֆուտբոլիստի տրանսֆերին «Արսենալ»: 29-ամյա Մխիթարյանը 2018-ի հունվարին փոխանակումով ՄՅՈւ-ից տեղափոխվեց «Արսենալ» հարձակվող Ալեքսիս Սանչեսի փոխարեն: «Մենք գիտենք, որ Մխիթարյանի համար հեշտ չէր «Մանչեսթեր Յունայթեդի» և Ժոզե Մոուրինյոյի պարագայում, բայց նա, այնուամենայնիվ ֆուտբոլն ընտրեց: Նա մնաց Անգլիայում, թեև ես անձամբ ՌԴ պրեմիեր լիգայի առնվազն 2 ակումբ գիտեմ, որոնք ցանկանում էին, երազում էին վարձակալել Մխիթարյանին գոնե առաջիկա կես տարվա համար՝ հասկանալով, որ չեն կարող վճարել ՄՅՈւ-ից նրա տրանսֆերի համար»,-ասել է Առուստամյանը, գրում է sports.ru-ն: Նա հավելել է, որ ակումբները փորձեր ձեռնարկել են և դիտարկում էին հայ կիսապաշտպանին մինչև խաղաշրջանի ավարտը վարձակալելու հնարավորությունը, սակայն Հենրիխը գերադասեց խաղալ Եվրոպայում: «Առայժմ մենք նրան Ռուսաստանում չենք տեսնի: Բայց, գուցե, մի քանի տարի հետո նա այնուամենայնիվ խաղա ՌԴ-ում»,-ասել է փորձագետը: Մխիթարյանն «Արսենալ» է տեղափոխվել 2018-ի հունվարին՝ 1,5 տարի անցկացնելով ՄՅՈւ կազմում: Հայ կիսապաշտպանը չկարողացավ հարմարվել Մոուրինյոյի ղեկավարած թիմին և փոխանակվեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ: Լոնդոնյան ակումբի կազմում երկրորդ իսկ խաղում, «Էվերթոնի» հետ, Մխիթարյանը 3 գոլային փոխանցում կատարեց և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |