Ալիևը Բերդիմուհամեդովից շատ գիրք է «գրել» 9 փետրվարի 2018 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ին լույս է տեսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բազմահատորյակի 53-րդ գիրքը՝ «Իլհամ Ալիև. Զարգացումն է մեր նպատակը»: 53-րդ գրքում հավաքված նյութերը ներառում են 2012թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ժամանակաշրջանը: Գրքում հավաքված են Ալիևի աշխատանքային այցերի, բանակցությունների, հայտարարությունների, ստորագրված փաստաթղթերի, այլ երկրների նախագահների հետ հանդիպումների, ընդունելությունների մասին նյութերը: Գրքերը լույս են տեսնում զարմանալի արագությամբ և պարբերականությամբ՝ փետրվարի 7-ին լույս էր տեսել 52-րդ հատորը, փետրվարի 6-ին՝ 51-րդը: Ընդհանուր առմամբ, 2012-ի սեպտեմբերից ի վեր լույս է տեսել Ալիևի բազմահատորյակի 11 հատոր: Ալիևի բոլոր գրքերում նկարագրված են այն քաղաքական իրադարձությունները, որոնց նա մասնակցել է: Ադրբեջանի նախագահին հաջողվել է նույնիսկ գերազանցել Թուրքմենստանի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովին, որի հաշվին 40 գիրք կա: Բերդիմուհամեդովն իր գրքերում ավելի լայն թեմաների է անդրադառնում՝ գրելով ԶՈւ, դեղաբույսերի, թեյի, թուրքմենական ավանդույթների և «երջանիկ կյանքի» մասին: Միայն 2016-ին Թուրքմենստանի նախագահը 7 գիրք է գրել: Թուրքմենստանի դպրոցներում ուսուցիչներից և աշակերտներից պահանջում են մեջբերումներ անել Բերդիմուհամեդովի գրքերից: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |