ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է անում վերականգնել հրադադարի ռեժիմը Ղարաբաղում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ, որում նրանք ցավ են հայտնում մարտի 4-ին կայացած ռազմական միջադեպի արդյունքում սպանվածների առիթով: Համանախագահները կոչ են անում կողմերին վերականգնել զինադադարը շփման գծում, ձեռնպահ մնալ հետագա դիմակայությունից եւ ռազմատենչ հայտարարություններից: «Համանախագահ Մեթյու Բրայզան եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը գտնվում էին տարածաշրջանում, որտեղ հանդիպել են հակամարտության կողմերի հետ եւ քննարկել են ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Հրադադարը վերականգնվել է եւ իրադրությունը հանգիստ է: Համանախագահները կոչ են անում կողմերին խստորեն հետեւել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրին` կնքված 1995 թվականի փետրվարի 4-ին: ԵԱՀԿ ՄԽ-ն եւս մեկ անգամ կրկնում է, որ հակամարտությունը ռազմական կարգավորում չունի: Ռազմական գործողությունները ապակայունացնում են տարածաշրջանը, ինչը վատ կանդրադառնա հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերի վրա: Վերջին զոհերը միայն ընդգծում են բանակցային գործընթացի շարունակության միջոցով կողմերի միջեւ համաձայնություն արձանագրելու անհրաժեշտությունը: ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին կրկնապատկել ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքները ընդունելու համար, որոնք ներկայացվել են կողմերին ԵԱՀԿ քննարկումներին Մադրիդում 2007 թվականի նոյեմբերին եւ հնարավորինս արագ սկսել մշակել խաղաղ համաձայնագիրը: ԵԱՀԿ ՄԽ-ն նաեւ հաստատում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանումը եւ նշում է, որ բանակցային գործընթացն ընթանում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ»,- ընդգծվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---