Օգտակար հանածո արդյունահանողները 2017-ին $235 մլն-ի ներդրում են արել

Օգտակար հանածո արդյունահանողները 2017-ին $235 մլն-ի ներդրում են արել

PanARMENIAN.Net - 2017-ին մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող ընկերությունները իրականացրել են մոտ $235 մլն-ի ներդրում։ Այս մասին հայտնում է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշաների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ընթացիկ տարում մետաղական օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված ընդերքօգտագործման թույլտվություններով առաջիկա 3 տարում կներդրվի մոտ 3 մլրդ դրամ:

Արտաքին շուկայում հանքահումքային ապրանքների գների բարձրացմամբ պայմանավորված արտադրանքը գումարային արտահայտությամբ մոտ 30% աճ է արձանագրել:

2017-ին հաստատվել են նաև ոչ մետաղական օգտակար հանածոների նոր պաշարներ։ Արդյունքում օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը համալրվել է մոտ 900.000 խմ-ով։ Նույն ժամանակահատվածում հաստատված մետաղական օգտակար հանածոների նոր պաշարները կազմել են մոտ 5 մլն տոննա հանքաքար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---