Գործարարներ Ռուբեն Վարդանյանն ու Գագիկ Ադիբեկյանը կիսում են բիզնեսը 9 փետրվարի 2018 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը և RD Group ներդրումային հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Ադիբեկյանը որոշել են կիսել բիզնեսը: Այդ մասին գրում է ռուսական «Վեդոմոստին» իր աղբյուրների վրա հղումով: Բիզնեսը կիսվելու է Avica Management Company-ի գծով, որի ակտիվների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 1 մլրդ դոլար: Այդ ակտիվները ներառում են Մոսկվայի կենտրոնում գտնվող «Ռոմանով դվոր» գործարար թաղամասը, «Տարվա եղանակներ», Dream House առևտրի կենտրոնները, «Օբի Բորովսկոյե (Մոսկվա)» և «Օբի Պուլկովսկոյե» հիպերմարկետները, բաժնեմասերը «Վոզդվիժենկա» բիզնես կենտրոնում, այլ ընկերություններում և օբյեկտներում: Ըստ աղբյուրների, հայ գործարարները պայմանավորվել են, որ բոլոր առևտրի կենտրոնները կանցնեն Ադիբեկյանին, իսկ գրասենյակային ակտիվները՝ Ռուբեն Վարդանյանին: Ըստ պարբերականի, որոշումը կայացվել է դեռ մի քանի ամիս առաջ: Նշվում է, որ գործարարները տարակարծություններ ունեն բիզնեսի զարգացման և կառավարմանն առնչվող հարցերում, ուստի որոշել են զբաղվել յուրաքանչյուրն իր նախագծերով: Վարդանյանի, Ադիբեկյանի և Avica-ի ներկայացուցիչները հրաժարավել են մեկնաբանություններից: Ռուբեն Վարդանյանը 99-րդն է Forbes ՌԴ 200 ամենահարուստ գործարարների վարկանիշում՝ նրա կարողությունը գնահատվում է 950 մլն դոլար: Հեղինակավոր գործարար և բարեգործ Գագիկ Ադիբեկյանը ստեղծում է Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական հիմնադրամը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |