«Կանայք բիզնեսում»․ Նոր ծրագիր գործարար կանանց համար` ԱԿԲԱ բանկից (վիդեո) 9 փետրվարի 2018 - 18:26 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (EBRD) հետ համատեղ անցկացրել են«Կանայք բիզնեսում» խորագրով միջոցառումը, որի շրջանակում կին գործարարներին ներկայացվել է երկու բանկի գործակցության արդյունքում ստեղծված ֆինանսական ծառայությունը։ «Նպատակը մեկն է․ օժանդակել, ոգևորել և խրախուսել կին ձեռներեցներին, որպեսզի նրանք ավելի ակտիվ լինեն բիզնեսում, եթե դեռ չեն զբաղվում, ապա սկսեն։ Իրենց բիզնեսը ընդլայնելու համար լավ գաղափարներով կարող են գալ բանկ միաժամանակ ֆինանսավորում և որակյալ խորհրդատվություն ստանալու: Նշում եմ որակյալ, որովհետև խորհրդատվության պակաս մեր երկրում չկա, որակյալ խորհրդատվության՝ շատ կա», - իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի Զարգացման և մարքեթինգի վարչության ղեկավար Արսեն Մելքոնյանը։
«Բանկի ՓՄՁ հաճախորդների 1/3-ը կանայք են և մենք նպատակ ունենք կանանց համար դառնալ առաջին ընտրության բանկը։ Մինչև ապրիլի 30-ը կին գործարարների վարկավորումը կիրականացնենք հատուկ պայմաններով՝ առանց գրավի մինչև 4 մլն ՀՀ դրամը 13, իսկ ԱՄՆ դոլարով՝ 10 տոկոս տարեկան տոկոսադրույքով, իսկ ավելի խոշոր վարկերի դեպքում ՀՀ դրամով 12.5 և ԱՄՆ դոլարով 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով», - նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի պրոդուկտների կառավարման և վաճառքի բաժնի պետ Հակոբ Հակոբյանը։ Women in Business առաջարկի մանրամասները նեկայացված են պաշտոնական կայքում։ Միջոցառմանը մասնակցել են բանկի հաճախորդ և հաճախորդ չհանդիսացող ավելի քան 90 կին ղեկավար՝ փոքր ու միջին բիզնեսի տարբեր ոլորտներից։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |