Մխիթարյան. Վենգերը Մոուրինյոյից բարյացակամ է10 փետրվարի 2018 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը ՄՅՈւ-ից տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ», համեմատել է ակումբների մարզիչներ Ժոզե Մոուրինյոյին և Արսեն Վենգերին: Ըստ Մխիթարյանի, «հրետանավորների» մարզիչն ավելի բարյացակամ վերաբերմունք ունի ֆուտբոլիստների հանդեպ, հայտնում է SFR Sport-ը: «Վենգերի փիլիսոփայությունը լավ ֆուտբոլ խաղալն է, խաղում հաղթելն ու դրանից հաճույք ստանալը: Մոուրինյոն շատ էր պահանջում ֆուտբոլիստներից, ես կասեի, որ նա կոշտ վերաբերմունքով մարզիչ է, շատ դժվար էր: Արսեն Վենգերն ավելի բարյացակամ է: Նա հասկանում է ֆուտբոլիստներին, կարող է մտնել նրանց դրության մեջ: Սա է տարբերությունը»,-ասել է Մխիթարյանը: Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-«Էվերթոն» խաղի առաջին խաղակեսում 2 գոլային փոխանցում է կատարել, նպաստելով առաջին ու 4-րդ գոլերին, որոնք խփեցին Աարոն Ռեմսին ու Պիեր Էմերիկ Օբամեյանգը։ Երկրորդ խաղակեսում «Էվերթոնը» կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 74-րդ րոպեին Մխիթարյանի հերթական փոխանցումից հետո Ռեմսին խփեց իր երրորդ գնդակը՝ հաշիվը 5:1 դարձնելով։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |