Մաքգրեգորն ու Մեյուեզերը կրկին կհանդիպեն ռինգում. Այս անգամ՝ խառը մարտարվեստում

Մաքգրեգորն ու Մեյուեզերը կրկին կհանդիպեն ռինգում. Այս անգամ՝ խառը մարտարվեստում

PanARMENIAN.Net - Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Ֆլոյդ Մեյուեզերը կմենամարտի իռլանդացի UFC մարտիկ Քոնոր Մաքգրեգորի հետ խառը մարտարվեստների (ММА) կանոններով:

«Ֆլոյդն ասել է, որ ինքը կռիվ ունի Քոնորի հետ և մտադիր է անել և մեկը, և մյուսը (մենամարտ անցկացնել և բռնցքամարտի, և խառը մարտարվեստների կանոններով՝ խմբ.): Դա անելու միակ հնարավորությունն օկտագոնում նրանց հանդիպումն է: Նախկինում մենք ռինգ դուրս բերեցինք Մաքգրեգորին, այժմ ժամանակն է փոխադարձ պատասխանի»,-ասել է UFC ղեկավար Դեյնա Ուայթը, գրում է Lenta.ru-ն Worldboxingnews.com-ի վրա հղումով:

Մաքգրեգորի ու Մեյուեզերի միջև բռնցքամարտի կանոններով մենամարտը տեղի է ունեցել 2017-ի օգոստոսի 27-ին Լաս Վեգասում: Ամերիկացին հաղթել է տեխնիկական նոկաուտով 10-րդ ռաունդում և իր 50-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ կարիերայում: Իռլանդացին նորեկ է բռնցքամարտում, նա 24 մենամարտ է անցկացրել MMA կանոններով, որտեղ նա 21 հաղթանակ է տարել և 3 պարտություն կրել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---