ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը կքննարկվի մարտին12 փետրվարի 2018 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի հարցը քննարկվելու է մարտին նախատեսվող միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ: Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ «Չեմ հիշում այնպիսի միջկառավարական հանձնաժողովի նիստ, որտեղ այս հարցը բարձրացրած չլինենք: Մենք վստահ ենք, որ այդ համաձայնագրի բացակայությունը խոչընդոտում է տնտեսվարող սուբյեկտների կողմից դրական որոշումներ կայացնելուն», - ասել է նախարարը, նշելով, որ հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ, քննարկել են այդ հարցերը: «Հայաստանի համար կարևորվում է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր ունենալ ԱՄՆ-ի հետ, եթե մենք ցանկանում ենք ընդլայնել մեր տնտեսական կապերը»,- ասել է Արամյանը, տեղեկացնելով, որ ԱՄՆ-ում իր գործընկերն արդեն առաջին դրական արձագանքը տվել է: Ավելի վաղ, ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել էր, որ նախարարության աշխատակիցներին կհանձնարարի վերանայել Հայաստանի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիրը: Հայաստանի և ԱՄՆ-ի ﬕջև առևտրի և ներդրուﬓերի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2015-ին, ինչը ճանապարհ է բացում կրկնակի հարկման վերացման մասին պայմանագրի ստորագրման համար: ԱՄՆ-ն նման պայմանագրեր ունի Մերձբալթյան երկրների, Մալթայի, Ճամայկայի, Սլովենիայի և այլ երկրների հետ: Հայաստանը նման պայմանագրեր ունի Ավստրիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Չինաստանի, Իտալիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, Նիդերլանդների և այլ երկրների հետ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |