Գեղասահորդուհի Մեդվեդևան համաշխարհային ռեկորդ է սահմանել Օլիմպիադայում

Գեղասահորդուհի Մեդվեդևան համաշխարհային ռեկորդ է սահմանել Օլիմպիադայում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող գեղասահքի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) համաշխարհային ռեկորդով առաջին տեղն է գրավել Փհենչհանում մեկնարկած Օլիմպիական խաղերի թիմային մրցումների կարճ ծրագրում:

Մեդվեդևան 81,06 միավոր է հավաքել և թարմացրել է իր իսկ ռեկորդը, որը նա սահմանել էր 2017-ի աշխարհի Տոկիոյում կայացած առաջնությունում (80,85): Բացի այդ 18-ամյա գեղասահորդուհին, որի համար մեկնարկած Օլիմպիադան առաջինն է կարիերայում, բազում համաշխարհային ռեկորդներ է սահմանել ազատ ծրագրում և երկու ծրագրի արդյունքներով (241,31):

2017-ի ապրիլի 1-ին Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) նոր համաշխարհային ռեկորդ էր սահմանել կարճ և ազատ ծրագրերում: 17-ամյա Մեդվեդևան 233.41 միավոր էր ստացել՝ գերազանցելով 2017-ի հունվարին Չեխիայում Եվրոպայի առաջնության ժամանակ սահմանած իր իսկ ռեկորդը (229,71 միավոր):

Մեդվեդևային արդյունքը թույլ տվեց ՌԴ թիմին երկրորդ տեղը զբաղեցնել կարճ ծրագրերի թիմային մրցումներում և շարունակել պայքարը մեդալների համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---