Աբրահամի հաջորդ մենամարտն ապրիլի 28-ին է![]() 12 փետրվարի 2018 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը, որն անձնական գործերով Երևանում է, ներկա է գտնվել բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության եզրափակիչ մենամարտերին: Աբրահամը հայտնել է, որ իր հաջրոդ մենամարտն ապրիլի 28-ին է: «Բավականին երկար ժամանակ ռինգում չեմ եղել: Դադար էինք տվել: Հանգստանում էի: Շատ շուտով սկսելու եմ նախապատրաստվել հաջորդ մենամարտին, որը կայանալու է ապրիլի 28-ին, բայց մրցակիցս դեռ հայտնի չէ», հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: 38-ամյա Աբրահամը արդեն մտածում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան ավարտելու մասին.«Ինձ թվում է՝ երկու-երեք մենամարտից հետո ես էլ կավարտեմ ակտիվ կարիերաս: Բայց սպորտից չեմ հեռանա: Հնարավոր է՝ բռնցքամարտի մենեջեր լինեմ, զբաղվեմ իմ անձնական գործերով», - ասել է նա: 2017-ի հուլիսին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ IBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում բրիտանացի Քրիս Յուբենկ կրտսերի և Արթուր Աբրահամի միջև աշխարհի չեմպիոնական մենամարտը:Այն տևել է 12 ռաունդ և մրցավարների միաձայն որոշմամբ ավարտվել է Յուբենկի հաղթանակով, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն։ 37-ամյա Աբրահամը պարտվել է 6-րդ անգամ: Մինչ այդ, նա տարել էր 46 հաղթանակ, որից 30-ը` նոկաուտով: ![]() ![]() «Ինձ համար շատ կարևոր է քաջալերել իմ ժողովրդին» Նա ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը հայտնել է, որ միանշանակ կմնա ֆուտբոլում Բայրամյանը հավաքականին կմիանա առաջիկա հավաքի ընթացքում` ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |