ՄԱԿ. 230 խաղաղ սիրիացի է զոհվել Ասադի և ՌԴ զորքերի ավիահարվածներից

ՄԱԿ. 230 խաղաղ սիրիացի է զոհվել Ասադի և ՌԴ զորքերի ավիահարվածներից

PanARMENIAN.Net - Վերջին շաբաթվա ընթացքում Սիրիայում 277 խաղաղ բնակիչ է զոհվել, որից 230-ը՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական զորքերի և նրանց դաշնակիցների ավիահարվածների հետևանքով: Ժնևում այդպիսի տվյալներ է ներկայացրել ՄԱԿ մարդու իրավունքների գծով հանձնակատար Զեյդ Ռահադ ալ Հուսեյնը:

Ասադի դաշնակիցները Սիրիայում ՌԴ-ն է, Իրանն ու «Հեզբոլլահը», սակայն միայն ՌԴ-ն է ավիացիա կիրառում:

Ըստ ՄԱԿ տվյալների, ևս 812 խաղաղ սիրիացի վիրավորվել է, ասել է Ալ Հուսեյնը, հայտնում է Deutsche Welle-ն:

Ավիահարվածների մեծ մասն արձանագրվել է սիրիական ընդդիմության կողմից վերահսկվող Արևելյան Գուտայի տարածքում՝ Դամասկոսի և Իդլիբի մերձակայքում:

«Այդ գրոհների անողոք բնույթի մասին է վկայում այն փաստը, որ հարվածի տակ է հայտնվել 9 բուժհաստատություն»,-հավելել է գերագույն հանձնակատարը: Նա հավելել է, որ Արևելյան Գուտայի խաղաղ բնակչության ռմբակոծությունները կարող են դասվել ռազմական հանցագործությունների շարքին: Նա հորդորել է քննել հարցը Հաագայի միջազգային դատարանում:

Փետրվարի 6-ին Դամասկոսից ոչ հեռու գտնվող Դումայի բնակելի թաղամասի ուղղությամբ ավիահարվածի հետևանքով առնվազն 31 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում 12 կին և 4 երեխա, վիրավորվել է ավելի քան 100 խաղաղ բնակիչ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---