Բուլղարիայի նախագահ. Գործակցության 4 շատ կարևոր փաստաթղթի ստորագրում եմ ակնկալում

Բուլղարիայի նախագահ. Գործակցության 4 շատ կարևոր փաստաթղթի ստորագրում եմ ակնկալում

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով տիկնոջ հետ Հայաստան է ժամանել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը: Ռումեն Ռադևին և տիկին Դեսիսլավա Ռադևային նախագահի նստավայրումդիմավորել են Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահների առանձնազրույցը:

Բուլղարիայի նախագահը Սերժ Սարգսյանին ուղղված խոսքում ասել է, որ ակնկալում է, որ կստորագրվի համագործակցության 4 շատ կարևոր փաստաթուղթ:

«Ձեր հրավերով և այս այցով մենք իրականում բացթողում ենք լրացնում՝ նկատի առնելով, որ տասը տարի նմանատիպ այց չի եղել: Իսկ դա լավագույն նախադրյալն է, որպեսզի զարգանան մեր փոխհարաբերությունները բոլոր բնագավառներում: Ես շատ ուրախ եմ, որ այս այցը կունենա կոնկրետ չափելիություն: Ակնկալում եմ, որ այսօր կստորագրենք համագործակցության 4 շատ կարևոր փաստաթուղթ: Ես իմ պատվիրակության կազմում ունեմ նաև 4 հոգի, որոնք մեր ամենակարևոր կազմակերպությունների նախագահներն են, և այդ առումով ակնկալիքներ ունեմ, որ իսկապես կակտիվանան մեր փոխհարաբերություններն առևտրատնտեսական ոլորտում»,-Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույցի ժամանակ ասել է Ռումեն Ռադևը:

Ողջունելով նախագահ Ռադևին Հայաստանում՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նրա այցը Հայաստան կընթանա հաջողությամբ, և նա կվերադառնա բարեկամ Բուլղարիա ջերմ տպավորություններով և ձեռքբերված պայմանավորվածություններով:

«Օգտվելով այս լավ առիթից, ցանկանում եմ շնորհավորել Բուլղարիային Եվրոպական միության խորհրդում նախագահության կապակցությամբ և մաղթել ձեզ հաջողություններ ձեր նախագահության առաջնահերթություններն իրականացնելու գործում: Դա նաև կարևոր է մեզ համար, որովհետև մենք էլ ձգտում ենք մերձանալ Եվրոպական միության հետ»,-ասել է Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հանրապետության նախագահի նստավայրում հայ-բուլղարական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռումեն Ռադևը ԶԼՄ-ների առջև հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Նախատեսվում է նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հանդիպումներ են նախատեսված նաևԱզգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:Նախագահ Ռումեն Ռադևին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կհյուրընկալի նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---