Ադրբեջանական ընդդիմությունը բոյկոտում է նախագահի արտահերթ ընտրությունները

Ադրբեջանական ընդդիմությունը բոյկոտում է նախագահի արտահերթ ընտրությունները

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը մտադիր չէ մասնակցել Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրություններին, որոնք կայանալու են ապրիլին: Այդ մասին հայտնել են կուսակցության ներկայացուցիչները:

«Մուսավաթը» երրորդ ադրբեջանական կուսակցությունն է, որը հայտարարել է ընտրությունները բոյկոտելու մասին: Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել ևս 2 ընդդիմադիր ուժ՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդն ու Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կուսակցությունը, գրում է Deutsche Welle-ն:

Ադրբեջանի նախագահի հերթական ընտրությունները կայանալու էին 2018-ի հոկտեմբերի 17-ին, սակայն գործող նախագահ Իլհամ Ալիևն անսպասելի արտահերթ ընտրություններ նշանակեց՝ ապրիլի 11-ին: Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը հայտարարեց, թե դա պայմանավորված է Ադրբեջանի Հանրապետության ստեղծման 100-ամյակին նվիրված միջոցառումներով:

Իլհամ Ալիևը, որը ղեկավարում է Ադրբեջանն արդեն 15 տարի, նախագհ է մտադիր ընտրվել արդեն 4-րդ անգամ: Դա հնարավոր է դարձել 2009-ին սահմանադրական փոփոխությունների արդյունքում՝ նրան իրավունք է վերապահվում ընտրվել անսահմանափակ անգամ: 2016-ին կրկին սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանվեց 5-7 տարի: Իրավապաշտպանները կտրուկ քննադատում են այդ սահմանադրական փոփոխությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---