Բուլղարիայի նախագահը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Բուլղարիայի նախագահը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Պետական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևն փետրվարի 12-ի առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նա ծաղկեպսակ է դրել հուշարձանին, եղևնի տնկել, այցելել Հայոց ցեղասպանության ինստիտուտ թանգարան:

Ծիծեռնակաբերդում Բուլղարիայի նախագահին ուղեկցել են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտոնատար այլ անձինք:

2015-ին Բուլղարիան դատապարտել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը «զանգվածային սպանություններ» ձևակերպմամբ: Պատճառը թուրքական ծագումով բուլղարացիների մեծ քանակն է, որոնք միշտ դեմ են հանդես գալիս Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

1396-1878թթ. Բուլղարիան եղել է Օսմանյան կայսրության կազմում: 1876թ. Թուրքիան դաժանորեն ճնշեց ապրիլյան ապստամբությունը Բուլղարիայում: Սերբիան ու Չերնոգորիան պատերազմ հայտարարեցին Օսմանյան կայսրությանը: Ռուսաստանն աջակցեց սլավոնական ժողովրդներին և 1877թ. ապրիլի 24-ին պատերազմը սկսեց: Բուլղարիայում այդ պատերազմն անվանեցին Ազատագրական պատերազմ:

Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878թ. մարտի 3-ին կնքված Սան Ստեֆանոյի խաղաղ պայմանագրով Բուլղարիան դարձավ անկախ պետություն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---