ԱՄՆ-ն պատրաստ է բանակցել Հյուսիսային Կորեայի հետ

ԱՄՆ-ն պատրաստ է բանակցել Հյուսիսային Կորեայի հետ

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը պատրաստ է բանակցել Փհենյանի հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը՝ ձմեռային Օլիմպիադայի բացման արարողությունից վերադառնալիս:

ԱՄՆ-ն ու դաշնակիցները չեն դադարի պահանջել ռեժիմը գլխավորող Կիմ Չեն Ինից ակնհայտ միջոցներ ձեռնարկել ապամիջուկայնացման ուղղությամբ, գրում է Deutsche Welle-ն The Washington Post-ի վրա հղումով:

Սակայն, չհրաժարվելով ճնշումից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է խոսել Փհենյանի հետ:

«Ճնշումը կպահպանվի, քանի դեռ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը միջոցներ չի ձեռնարկել, որոնք ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան ապամիջուկայնացմանն ուղղված կարևոր քայլեր կհամարեն», -ասել է Փենսը:

Նա հայտնել է նաև Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ պայմանավորվածության մասին, որի համաձայն Փհենյանի դեմ գործող պատժամիջոցները չեն կարող մեղմացվել միայն այն ապտճառով, որ նա պատրաստ է երկխոսության:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի հանրապետության նախագահ Մուն Չժե Ինին հրավիրել է այցելել Փհենյան: Այդ մասին Սեուլում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է հարավկորեական հանրապետության նախագահի ներկայացուցիչը:

Հյուսիսային Կորեայի 22 անդամ ունեցող պատվիրակությունը փետրվարի 9-ին ժամանել էր Հարավային Կորեա՝ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: Պատվիրակությունը գլխավորում է Հյուսիսային Կորեայի Գերագույն ժողովի նախագահ Կիմ Յոն Նամը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---