2017-ի ամենահետաքրքիր սցենարով ֆիլմերը հայտնի են

2017-ի ամենահետաքրքիր սցենարով ֆիլմերը հայտնի են

PanARMENIAN.Net - ԱՄՆ սցենարիստների գիլդիան հրապարակել է WGA Awards ամենամյա կինոմրցանակի դափնեկիրների անունները: Լավագույն սցենարի համար մրցանակ է ստացել Ջորդան Փիլի «Հեռու» սարսափ ֆիլմը:

«Հեռուն» պատմում է սևամորթ լուսանկարչի ծանոթության մասին նրա սպիտակամորթ ընկերուհու հարուստ ծնողների հետ: Այցը վերածվում է գոյատևման պայքարի, երբ պարզվում է, որ «բարձրաշխարհիկ» ծնողները ծայրահեղ ռասիստներ են: Ֆիլմը դարձել է 2017-ի ամենապահանջված կինոնկարը Rotten Tomatoes-ի վարկածով:

Լավագույն ադապտացված սցենարի համար մրցանակը շնորհվել է «Կոչիր ինձ քո անունով» ֆիլմին: 17-ամյա իտալացի միասեռականի և երիտասարդ ամերիկացի գիտնականի հարաբերությունների մասին դրաման հիմնված է Անդրե Ասիմանի համանուն վեպի վրա: Ֆիլմը դեկտեմբերին ճանաչվեց 2017-ի լավագույն ֆիլմ, գրում է Lenta.ru-ն:

Երկու ֆիլմն էլ հավակնում է «Օսկարի»:

Սցենարիստները նշել են նաև «Սպասուհու պատմածը» ֆիլմը, որը հաղթող է ճանաչվել «Դրամատիկ սերիալի լավագույն սցենար» անվանակարգում: «Փոխնախագահը» հաղթող է ճանաչվել «Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---