Իսպանիայի վարչապետը չի ուզում, որ Նեյմարը «Ռեալ» տեղափոխվի

Իսպանիայի վարչապետը չի ուզում, որ Նեյմարը «Ռեալ» տեղափոխվի

PanARMENIAN.Net - Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կարծիք է հայտնել, որ «Ռեալին» հարկավոր չէ ՊՍԺ հարձակվող Նեյմարը: Ըստ նրա, թիմի գործող հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ Բենզեման, ինչպես նաև կիսապաշտպան Գարեթ Բեյլը դեռ վերջին խոսքը չեն ասել:

«Չգիտեմ, արդյոք «Ռեալը» պետք է ձեռք բերի Նեյմարին: Դեռ վերջերս Ռոնալդուն, Բենզեման և Բեյլը շատ օգտակար ֆուտբոլիստներ էին համարվում թիմի համար, իսկ մի քանի ամիս անց արդեն կասկածներ ունեն նրանց հարցում: Իսկ ես հավատում եմ նրանց: Հարկավոր է գնահատել ապագա հեռանկարները: Անձամբ ես չեմ ուզում, որ Նեյմարը տեղափոխվի «Ռեալ»,-ասել է Ռախոյը, գրում է sport-express.ru-ն AS-ի վրա հղումով:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Նեյմարը կարող է մադրիդյան «Ռեալ» տեղափոխվել, եթե օգնի իր ակումբին հաղթել 2017/2018թթ. Չեմպիոնների լիգայում: Հունվարի 14-ին հայտնի դարձավ, որ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է գնել Նեյմարին և պատարստ է գործարքի մեջ ներառել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որի հետ հարաբերությունները վատթարացել են: Ըստ Le 10 Sport-ի, բրազիլացու համար պայքարին է միացել ՄՅՈւ-ն, որը 500 մլն եվրո է առաջարկում նրա տեղափոխման համար:

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017-ի ամռանը «Բարսելոնայից» ռեկորդային 222 մլն եվրոյով: Ըստ ԶԼՄ-ների, նա այդպես էլ չկարողացավ հարմարվել փարիզյան կյանքին և երջանիկ չէ իր ակումբում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---