Մոտ $200.000 պետբյուջեից՝ դատական գործերի թվայնացմանը13 փետրվարի 2018 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Պետական բյուջեից 90,3 մլն դրամ կամ $187.000 կհատկացվի Հայաստանում դատական գործերի փաստաթղթերի թվայնացմանն ու էլեկտրոնային դատարանների համակարգի ներդրմանը: Համապատասխան որոշման նախագիծը ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 25-ի նիստի օրակարգում: Նախատեսվում է գնել 22 հատ համակարգչային սկաներ՝ $5800-ով, 1 հատ համակարգչային սերվեր՝ $10000-ով: $169.200 կհատկացվի համակարգչային ծրագրային փաթեթների մշակման և փաստաթղթերի թվային արխիվացման ծառայություններին: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 2017 թվականի ապրիլի 7-ին ՀՀ արդարադատության նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև կնքվել է «Հայաստանում դատական արխիվային նյութերի թվայնացման» դրամաշնորհային ծրագրի իրականացման մասին համաձայնագիր: Ծրագիրն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |