Հայ դահուկորդը Փհենչհանում չի հաղթահարել որակավորման փուլը

Հայ դահուկորդը Փհենչհանում չի հաղթահարել  որակավորման փուլը

PanARMENIAN.Net - Փհենչհանի 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում մեկնարկել է Հայաստանի օլիմպիական հավաքականի դահուկորդ Միքայել Միքայելյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Դահուկավազքի սպրինտ մրցաձևում Միքայելյանը 3:37.40 արդյունքով զբաղեցրել է 72-րդ հորիզոնականը: Նա չի հաղթահարել որակավորման փուլը: Այն հաղթահարել են ﬕայն 1-30 տեղերը զբաղեցրած դահուկորդները:

Միքայելյանի հաջորդ մեկնարկը փետրվարի 16-ին է:

Կատյա Գալստյանը չի մասնակցել կանանց սպրինտին: Նա փետրվարի 15-ին հանդես է գալու 10 կմ ազատ ոճ մրցաձևում:

Հայաստանը Ձﬔռային օլիմպիական խաղերում ներկայացնում է 3 մարզիկ` դահուկրդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:Փետրվարի 18-ին իր առաջին ﬔկնարկը կունենա Աշոտ Կարապետյանը: Նա փետրվարի 22-ին ուժերը կփորձի նաև հատուկ ոլորավայրէջքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---