Բուայե. Արցախն արդար պայքար է մղում, մարդկային արժանապատվության պայքար14 փետրվարի 2018 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Արցախյան շարժման 30 տարին լավ առիթ է կրկին Արցախ այցելելու և տեղում այն տոնելու համար: Այդ մասին ասել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն՝ տեսակապով շնորհավորելով Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքի մասնակիցներին, հայտնում է Արցախպրես-ը: «2011 թվականին էր, երբ առաջին անգամ այցելեցի Լեռնային Ղարաբաղ, և դա ինձ համար իսկական բացահայտում դարձավ: Առաջին հերթին ես ծանոթացա մարդկանց, հնարավորություն ունեցա տեսնել հրաշալի բնապատկերներ, հին հուշարձաններ, ճանաչել պատմությունը, որ, ցավոք, մոռացության է մատնվել միջազգային հարթակներում: Կուզենայի ասել, որ ձեզ հետ ենք, քանզի արդար պայքար եք մղում, մարդկային արժանապատվության պայքար: Այդ պատճառով է, որ Ֆրանսիայի ԱԺ-ում, Սենատում և այլ կառույցներում մենք պայքարում ենք, որ ձեզ ճանաչեն, որ ազատ ապրեք, ժողովրդավարական մի երկրում, որ ձեր երկիրը կարողանա զարգանալ»,- հավելել է Վալերի Բուայեն: 1988-ը Լեռնային Ղարաբաղի պատմության համար եղավ շրջադարձային: Արցախի ժողովուրդն բարձրացրեց իր ձայնն ի պաշտպանություն սեփական իրավունքների ու ազատությունների: Պահպանելով բոլոր գործող իրավական նորմերն ու ազատ կամքի արտահայտման բացառապես ժողովրդավարական ձևերը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը Հայաստանի հետ վերամիավորում պահանջեց: Այդ իրադարձությունը շրջադարձային եղավ ոչ միայն արցախցիների համար. փաստորեն, նրանք կանխորոշեցին հայ ժողովրդի հետագա ուղին: 1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |