Google Trends. Ընկերուհիների համար ավելի հաճախ են նվերներ փնտրում, քան կանանց

Google Trends. Ընկերուհիների համար ավելի հաճախ են նվերներ փնտրում, քան կանանց

PanARMENIAN.Net - Google-ը պատմել է փետրվարի 14-ի, փետրվարի 23-ի և մարտի 8-ի տոներին ընդառաջ որոնողական հարցումների փոփոխությունների մասին: Պարզվել է, որ ընկերուհիների համար 3,5 անգամ ավելի հաճախ են նվերներ փնտրում, քան կանանց համար, իսկ ընկերների համար 1,7 անգամ շատ, քան ամուսինների: Դա է վկայում Google Trends վիճակագրությունը:

Ընդ որում, բոլոր դեպքերում նվերներ ավելի հաճախ կանայք են գնում: Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ առավել հաճախ որպես նվեր ժամացույց են ընտրում (փետրվարի 14-ին ընդառաջ աճը կազմել է 40%), մարտի 8-ի համար՝ ժամացույց և ապարանջաններ (25%), իսկ փետրվարի 23-ի կապակցությամբ, որը ՌԴ-ում նշվում է որպես Հայրենիքի պաշտպանի օր, փոխկապներ և ճարմանդներ (աճը 130%):

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---