Թուրքական ոստիկանությունը կանխել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանի դեմ ուղղված մահափորձը

PanARMENIAN.Net - Թուրքիայի իրավապահ մարմինները երեք ահաբեկիչների են ձերբակալել, որոնք ծրագրում էին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանի սպանությունը: Ահաբեկիչների տների խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 35 կգ ամոնիումի նիտրատ, որն օգտագործվում է պայթուցիկ նյութերի պատրաստման նպատակով, Կալաշնիկովի ինքնաձիգ, «Բերետտա» հրացան եւ պայթուցիկով լցոնված հեռակառավարմամբ սարքեր: Ահաբեկիչները մտադիր էին պայթյուն կազմակերպել Էրդողանի ավոտմեքենայի մոտ, իսկ այնուհետեւ գնդակոծել ավտոշարասյունը, սակայն Թուրքիայի ոստիկանությունը տապալեց նրանց պլանները, հաղորդում է Bakililar.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---