«Երկիր ծիրանի». Քաղաքապետը հրահանգել է աղտոտել մեր աշխատասենյակը

«Երկիր ծիրանի». Քաղաքապետը հրահանգել է աղտոտել մեր աշխատասենյակը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրահանգել է աղտոտել Ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների աշխատասենյակը: Այս մասին հայտարարություն է տարածել խմբակցությունը:

Ըստ խմբակցության՝ քաղաքապետարանի մոտ վերահսկողություն իրականացնող ոստիկանները արգելել են «Երկիր ծիրանիի» ծառայողական մեքենայի կայանումը քաղաքապետարանի բակում։

«Ըստ մեր հավաքած տեղեկատվության, պարզվեց, որ այդ հրամանի հեղինակը Տարոն Մարգարյանն է, ով այս պահին բացակայում է քաղաքից: Քաղաքապետարանի բակում մոտ 100 ոստիկան և բազմաթիվ ոստիկանական մեքենաներ իրականացնում էին վերահսկողություն և ցուցաբերելով խտրական մոտեցում՝ արգելեցին «Երկիր Ծիրանի» խմբակցության մեքենայի կայանումը քաղաքապետարանի բակում, որտեղ մշտապես կայանել են ծառայողական մեքենաները»,- նշվում է հայտարարության մեջ:

Խմբակցության անդամները փորձել են պարզաբանում ստանալ, որին ի պատասխան ոստիկանության աշխատակիցը հայտնել է, թե խմբակցության մեքենայի համարները դուրս են եկել «ցուցակից»:

Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստում «Հանրապետական կուսակցություն» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների անդամների միջև քաշքշուկ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանիի» անդամները նիստի դահլիճում Նուբարաշեն ՔԿՀ-ի կոյուղու ջրերն են լցրել:

Խմբակցության անդամները սկզբում բժշկական դիմակներ են հագել և բացել կոյուղաջրերով լցված ապակյա տարաները՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Մարինա Խաչատրյանը փորձել է տարան ձեռքը մոտենալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամբիոնին, սակայն ՀՀԿ-ականները թույլ չեն տվել նրան, ինչից հետո նա լցրել է տարայի պարունակությունը հատակին։ ՀՀԿ-ականները փորձել են կանգնեցնել նախաձեռնության հեղինակների գործողությունները, այնուհետև դիամադրության հանդիպելով, քաշքշելով հարվածելով փորձել են դուրս բերել նրանց: Մասնավորապես, ՀՀԿ-ական Գոռ Վարդանյանը դուրս է շպրտել դահլիճից Մարինա Խաչատրյանին։

«Երկիր Ծիրանիի» անդամները պարզաբանել են, որ ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչները գարշահոտություն են շնչում, քանի որ վնասվել է ՔԿՀ-ի կոյուղատարը, և քաղաքապետարանն այդ հարցին լուծում չի տալիս:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---