15 փետրվարի 2018 - 10:15 AMT
Կրակոցներ Ֆլորիդայի դպրոցում. 17 զոհ կա

Առնվազն 17 մարդ է զոհվել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում կրակոցների հետևանքով: Զոհվել են ինչպես ուսուցիչներ, այնպես էլ աշակերտներ: 12 մարդ շենքում է սպանվել, 2-ը՝ դպրոցի բակում, մեկը՝ փողոցում: Երկու վիրավոր մահացել է հոսպիտալում:

Հարձակվողը կրակել է AR-15 ինքնաձիգից, հայտնում է currenttime.tv-ն:

Ըստ շերիֆի, ևս 14 վիրավոր կա:

Ենթադրյալ հանցագործը ձերբակալվել է՝ կասկածում են, որ դա նույն դպրոցի 19-ամյա աշակերտ Նիկոլաս Քրուզն է: Նրան հեռացրել էին դպրոցից կարգապահական խնդիրների պատճառով:

Կրակոցները Ֆլորիդայում զոհերի քանակով ամենաարյունահեղ միջադեպն է 2012-ից ի վեր, երբ Սենդի Հուք դպրոցի վրա հարձակման հետևանքով 26 մարդ զոհվեց: