Գերմանացի քաղգործիչ. Այս ուղտապան թուրքերը պետք է վերադառնան այնտեղ, որտեղից եկել են![]() 15 փետրվարի 2018 - 14:38 AMT PanARMENIAN.Net - «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության անդամ Անդրե Պոգենբերգը «ուղտապան» և «քիմիոն վաճառողներ» է անվանել գերմանաբնակ թուրքերին: Նա միևնույն ժամանակ ասել է, որ թուրքերը Օսմանյան կայսրության ժառանգներն են, որտեղ 1915-1923 թվականներին իրականացվել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին գրում է թուրքական Daily Sabah-ը: Պոգենբերգն այսպես արձագանքել է թուրքական այն խմբերին, որոնք ընդդիմացել են Գերմանիայի կառավարության կողմից առաջարկված կոալիցիոն համաձայնագրում ներքին գործերի նախարարության վերաբերյալ հայեցակարգին՝ պատճառաբանելով, թե այն վերադարձնում է երկիրը նացիստական ժամանակաշրջան և մասնատում է այն: «Այս քիմիոն վաճառողները ցեղասպանության են ենթարկել 1,5 մլն հայերի և ուզում են ինչ-որ բան սովորեցնել մեզ պատմության կամ հայրենիքի մասին: Նրանք խելագար են: Այս ուղտապանները պետք է բնակվեն այնտեղ, որտեղից եկել են»,- ասել է քաղաքական գործիչը: Պոգենբերգը 2016-ին եղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոն-Անհալթ երկրամասի առաջատար թեկնածուներից պետական ընտրություններում: Նա նաև «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության դաշնային խորհրդի անդան է: ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |