Ֆրանսիայի նախագահն ու Կանադայի վարչապետը կմասնակցեն Ֆրանկոֆոնիայի Երևանի գագաթնաժողովին

Ֆրանսիայի նախագահն  ու Կանադայի վարչապետը կմասնակցեն Ֆրանկոֆոնիայի Երևանի գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի մասնակիցների վերջնական ցանկը դեռ հայտնի չէ: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Մենք արդեն գիտենք, որ երկու Ֆրանկոֆոն կարևոր երկրների ղեկավարները լինելու են», - ասել է Քոչարյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա տեղեկացրել է, որ Հայաստան այցելելու հրավերը հաստատել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

Հայաստանը երկու տարով ստանձնել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը: 2018թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովը կանցկացվի Հայաստանում հոկտեմբերին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---