11 մարտի 2008 - 18:18 AMT
ՀԱՊԿ-ի «Սահման-2008» զորավարժություններին մասնակցելու է մոտ 4 հազար զինվորական
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Սահման-2008» զորավարժություններն, որոնք անցնելու են 2008 թվականի ամառ-աշուն հատվածում չորս փուլով Հայաստանում եւ Ռուսաստանում, մասնակցելու է մոտ 4 հազար զինվորական Հայաստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ-ի Միասնական շտաբի համատեղ օպերատիվ եւ ռազմական նախապատրաստման ղեկավար Վիտալի Կորմիլցեւը:

«ՀԱՊԿ-ի համատեղ զորավարժությունները` «Սահման-2008», անցնելու է 2008 թվականի ամառ-աշուն հատվածում չորս փուլով Հայաստանում եւ Ռուսաստանում: Զորավարժությունների ակտիվ փուլում Հայաստանի տարածքում մասնակցելու է զրահատեղխնիկա, հրետանի, բանակային, գրոհային եւ կործանիչ ավիացիա, ՀՕՊ միջոցներ, համապատասխան ինժեներական եւ կապի ստորաբաժանումներ»,- ասել է նա:

Ռուսաստանը, Հայաստանն ու Տաջիկստանը զորավարժությունների ակտիվ փուլում ներկայանալու են զինվորական ստորաբաժանումներով, իսկ Կազմակերպության մյուս անդամները պաշտպանության նախարարությունների օպերատիվ խմբերով:

Գեներալն ընդգծել է, որ զորավարժությունները լինելու են շատ ծավալուն: Ընդ որում, Կորմիլցեւը նշել է, որ «չարժէ կենտրոնացնել ուշադրությունը ներգրավվող զորքերի թվաքանակի վրա: «Սահման-2008»-ը ոչ թե զորային այլ հրմանատարա-շտաբային զորավարժություններ են»,- ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: