ԱՄՀ. ՀՀ-ն առաջատար է Հվ. Կովկասում ստվերային տնտեսության ցածր ցուցանիշով16 փետրվարի 2018 - 14:12 AMT PanARMENIAN.Net - 2015 թվականին Հայաստանում ստվերային տնտեսության չափն ամենափոքրն է եղել Հարավային Կովկասի երկրների շարքում: Արժույթի միջազգային հիմնադրամի 2018 թվականի հունվարի 24-ի զեկույցի համաձայն՝ ստվերային տնտեսությունը երկրի ՀՆԱ-ում կազմել է մոտ 36%: 2015-ին տարածաշրջանում ստվերային տնտեսության ամենաբարձր ցուցանիշը ունեցել է Վրաստանը 53%, ապա Ադրբեջանը՝ 43,6%: Զեկույցում նշվում է, որ աշխարհում 1991- 2015 թվականներին կտրուկ աճել է ստվերային տնտեսության չափը: Թվարկվում է «գորշ» տնտեսության առաջացման ավելի քան 10 հիմնական պատճառ, որոնց թվում են հարկային բեռն ու սոցիալական ապահովության անբարենպաստ միջավայրը, կոռումպացված կառավարման համակարգը, թույլ վերահսկողությունը, հարկային անբարեխղճությունը, տնտեսական զարգացման թույլ տեմպերը և այլն: Ընկերությունն ուսումնասիրել է մոտ 160 երկրի տնտեսություն՝ ներկայացնելով ինչպես տարեկան, այնպես էլ միջինացված ցուցանիշներ: 1991-2015 թվականների միջինացված ցուցանիշով Հայաստանում տնտեսության ստվերը կազմել է ՀՆԱ-ի 42,5%, Վրաստանում՝ 65%, Ադրբեջանում՝ 53%: Հայաստանում ստվերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել 1992-ին՝ 49,5%, իսկ ամենացածրը՝ 2013-ին՝ 34,5%: Ստվերի ցուցանիշը 2014-2015-ին աճել է ավելի քան 1%-ով: 1991-2015 թվականներին աշխարհում ստվերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Բոլիվիայում՝ 62,3%, և Զիմբաբվեում՝ 60,6%, ամացածրը՝ Ավստրիայում՝ 8,9% և Շվեյցարիայում՝ 7,2%: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |