Պատգամավոր. Իսրայելն ուզում է ՀՀ ԱՏԳ ստեղծմանը մասնակցել16 փետրվարի 2018 - 15:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի Իսրայել կատարած այցի շրջանակում քննարկվել է Հայաստան-Իսրայել առևտրաարդյունաբերական համագործակցությունը։ Այդ մասին հայտարարել է պատվիրակության կազմում ընդգրկված պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Նա հավելել է, որ Իսրայելը բավականին հետաքրքրված է ազատ տնտեսական գոտու ստեղծմանը մասնակից լինելու հարցով, հայտնում է Aysor.am-ը: «Իսրայելական կողմը, նկատի ունենալով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, բավականին հետաքրքիր առաջարկությամբ է հանդես եկել՝ ազատ տնտեսական գոտու ստեղծմանը մասնակից լինել և այդ գոտում տնտեսական գործունեություն իրականացնել», - լրագրողների հետ զրույցում նշել է Գագիկ Մելիքյանը։ Պատվիրակության կազմում են եղել պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Աղվան Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանն ու Գևորգ Գորգիսյանը։ Պատվիրակությունը ղեկավարել է Գագիկ Մինասյանը։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 3–րդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական» օրինագիծը․ Ցույցերը շարունակվում են Ցուցարարները պարբերաբար վանկարկում էին «ստրուկներ» և պահանջում հետ կանչել օրինագիծը ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Արսեն Թորոսյան․ Պետք է նաև մի 1700-ամյա առասպել էլ վերջնական և հիմնահատակ կոտրել «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին»,–գրել է նա Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթնում, փողոցներ են փակվում |