Ռուս բլոգեր. ԼՂ ժողովուդրը ոչ ոքից ոչինչ չի խնդրում, ուղղակի ուզում է հանգիստ ապրել իր հողում16 փետրվարի 2018 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղցիները ոչ ոքից ոչինչ չեն խնդրում, ուղղակի ուզում են հանգիստ ապրել իրենց հողում: Այդ մասին հայտարարել է փետրվարի 10-13-ն Արցախ այցելած ռուս լրագրող և բլոգեր,«Ինտերեսնի միր» ռուսական պարբերականի գլխավոր խմբագիր Իգոր Շիրյաևը՝ իր տպավորությունները ներկայացնելով այցից: «Մոլորկի բազում գեղեցիկ ու էկզոտիկ վայրերում լինելով՝ ես կարծում եմ, որ Ղարաբաղն այն սակավաթիվ վայրերից է, որոնք ես իսկական եմ անվանում: Այո՝ կան ավելի բարձր լեռներ, ավելի էկզոտիկ բնություն, ավելի հարուստ երկրներ: Բայց Ղարաբաղն իսկակա՛ն է: Ի՞նչ նկատի ունեմ, իսկական ասելով: Այստեղ ապրում են ճիշտ դաստիարակված մարդիկ, որոնք շատ բաների միջով են անցել, բայց զարմանալիորեն, ոչ թե դեպի վատն են փոխվել, այլ դեպի լավը»,-ասվում է ռուս լրագրողի ֆեյսբուքյան գրառման մեջ: «Ղարաբաղցիներն ուղղակի ուզում են, որ իրենց հանգիստ թողնեն, որպեսզի նրանք հանգիստ ապրեն այն հողի վրա, որն իրենցն են համարում: Եվ այստեղ ես նրանց հետ միանգամայն համամիտ եմ: Եվս մի նկատառում՝ ոչ մի տեղ ես ինձ այնքան ազատ և միաժամանակ անվտանգ չեմ զգացել, որքան Ղարաբաղում: Պարադոքս է, եթե հաշվի առնենք այդ երկրի դրամատիկ պատմությունն ու բավականին բարդ ներկան, բայց փաստ»,-գրել է Շիրյաևը: Փետրվարի 10-13-ն Արցախ է այցելել օտարերկրյա լրագրողների և բլոգերների մի խումբ, որում ներգրավված են եղել ներկայացուցիչներ Ռուսաստանից, Լատվիայից, Հունգարիայից,Ֆրանսիայից, Ալժիրից և Իտալիայից՝ հայ բլոգերների ուղեկցությամբ: Այցի նպատակն էր մասնակցել ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, ինչպես նաև՝ ծանոթանալ երկրի պատմությանը, մշակույթին և զարգացման ներուժին:Այցը կազմակերպել էր «Արցախակերտում» ՀԿ-ն: Կազմակերպվել են նաև խմբի ճանաչողական այցեր առաջնագիծ, արտադրական որոշ ձեռնարկություններ, Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ինչպես նաև՝ որոշ տեսարժան վայրեր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |