ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խումբը կոչ է անում ավելացնել Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնության ծավալը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն եւ Ջո Նոլենբերգը սկսել են ստորագրություններ հավաքել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտերկրի հատկացումների ենթակոմիտեի նախագահ Նիտե Լուոեյին եւ կոմիտեի հնագույն անդամ Ֆրանկ Վոլֆին ուղղված նամակում, որտեղ կոչ են անում ավելացնել Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին հատկացվող ֆինանսական օգնությունը: «Օգնության ավելացումը առաջ կտանի ԱՄՆ-ի շահերը եւ ամերիկյան արժեքները Հայաստանում եւ տարածաշրջանում»,-ասվում է նամակում:



Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), նամակում թվարկված են Հայաստանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականության 6 առանցքային կետերը: «Դադարեցնել ռազմական օգնության հատկացումը Ադրբեջանին ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքի պատճառով, տրամադրել Հայաստանին 5 մլն դոլար որպես ռազմական օգնություն եւ 70 մլն դոլար որպես տնտեսական աջակցություն, 10 մլն դոլար` Լեռնային Ղարաբաղի զարգացմանը, Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղման կիրառման վերսկսում եւ Լեռնային Ղարաբաղի հետ դիվանագիտական շփումների վերականգնում:



ANCA-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ 2008թ. բյուջեի նախագծում Սպիտակ տունն առաջարկում է կրճատել Հայաստանին տրամադրվող տարեկան օգնությունը 59 տոկոսով: «Նախագծում խախտված է Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության պարիտետը վերջինիս օգտին, չնայած Հայաստանի եւ ԼՂ դեմ պատերազմը վերսկսելու պաշտոնական Բաքվի սպառնալիքներին: ԱՄՆ վարչակազմը մտադիր է 2009 ֆինանսական տարում Հայաստանին հատկացնել 24 մլն դոլարի օգնություն, ինչը 34 մլն դոլարով քիչ է Կոնգրեսի կողմից 2007թ. առաջարկած գումարից, եւ եւս 11 մլն դոլարով քիչ է, քան ենթադրվում է տրամադրել 2008 թվականին»,-ասվում է փաստաթղթում:



Կոնգրեսականները հիշեցնում են վերջերս Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման մասին: Մարտի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն-հարձակողական խումբը հարձակվեց ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջավոր դիրքի վրա` ԼՂՀ Մարտակերտի Լեւոնարխ բնակավայրի մոտ եւ ժամանակավորապես գրավել այն, սակայն պատասխան գործողությունների արդյունքում ետ է շպրտվել իր նախկին դիրքերը, ութը դիակ թողնելով մարտի դաշտում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---