Արմեն Սարգսյանը ուզում է լինել նախագահ16 փետրվարի 2018 - 23:42 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀԿ առաջարկը` դառնալ իշխող կուսակցության թեկնածուն նախագահական ընտրություններում: Այս մասին է հայտարարվել փետրվարի 16-ին Արմեն Սարգսյանի ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ: Հունվարին` ՀՀԿ կողմից առաջադրվելուց հետո, Արմեն Սարգսյանը ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար: Մինչ համաձայնության գալը նա հանդիպել է խորհրդարանական և արտախորհրդարանական մի շարք կուսակցությունների, ուսանողների, մտավորականների, Արցախի ղեկավարության հետ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ նշել է, որ ուշադիր հետևել է հանդիպումներին: «Նրանք (ԶԼՄ-ները` խմբ.) ևս շատ ուշադիր են եղել Ձեզ հանդեպ՝ խոշորացույցով նայել Ձեր յուրաքանչյուր քայլը, վերլուծել են Ձեր ասածները, Ձեր կենսագրությունը: Իհարկե, բազմաթիվ անհատներ ևս վերլուծել են այդ հանդիպումները, փորձել են մեկնաբանություններ տալ: Ես այդ մեկնաբանություններում հանդիպել եմ ինչպես սթափ խոսքի, այնպես էլ զավեշտալի երևույթների, բայց կարծում եմ, որ ոչ Դուք և ոչ էլ ես դրանից չենք նեղվել: Դատելով արձագանքներից՝ Դուք ցուցաբերել եք հանդուրժողականություն, համբերատարություն և երկխոսության պատրաստակամություն: Այս հատկանիշները չափազանց կարևոր են ընդհանրապես կյանքում, իսկ պետության գլխի պարագայում՝ ուղղակի անհրաժեշտություն են», - ասել է Սերժ Սարգսյանը: Արմեն Սարգսյանն, իր հերթին, ընդգծել է, որ հանդիպումների ընթացքում կրկին համոզվել է` տարբեր ոլորտներում անելիք շատ կա: Նա, մասնավորապես, առանձնացրել է երկու կարևոր ոլորտ` կրթությունն ու քաղհասարակությունը: «Մենք որպես մեծ ազգ, բայց համեմատաբար փոքր երկիր, կարող ենք ընթանալ առաջ և զարգանալ, միայն եթե կարողանանք իսկապես ամրացնել քաղաքացիական հասարակությունը և նորից քաջալերել ու ամրապնդել քաղաքացու ոգին: Դրա համար շատ էական է, որպեսզի մեր յուրաքանչյուր քաղաքացի նոր ուժով վերագտնի հավատ, հույս, և հանրության ներսում ունենանք հասարակության բոլոր կողմերի՝ և՛ ներկուսակցական, և՛ ընդհանրապես լայն շրջանակների հետ հստակ, անաչառ երկխոսություն», - նշել է նա: ՀՀ չորրորդ նախագահին ընտրելու է խորհրդարանը: Ընտրությունները կկայանան մարտի 2-ին: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» | Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի Քննարկվել է ՀՀ և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններին Բաքուն մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ սեպտեմբերի 23–ի ագրեսիայից՝ հայկական կողմի զոհերը գնահատելով 310 մարդ Նշվում է, որ ստորաբաժանումնեը տեղաշարժվել են փոքր խմբերով, ինչն ապահովել է արագ ներթափանցում |