ՀՀ նախագահը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

ՀՀ նախագահը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Նա կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին: Հանրապետության նախագահը համաժողովում հանդես կգա ելույթով, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մյունխենի համաժողովը հիմնվել է գերմանացի հրատարակիչ Էվալդ ֆոն Կլեստի կողմից 1962-ին` որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների «պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների նիստ»: Ներկա դրությամբ անվտանգության մյունխենյան համաժողովը միջազգային համաժողով է, որը հավաքում է աշխարհի ավելի քան 40 երկրների քաղաքական գործիչների, դիվանագետների, զինվորականների, գործարարների, գիտության և հասարակական գործիչների:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---