2017-ին Երևանում գրպանահատության 234 դեպք է բացահայտվել17 փետրվարի 2018 - 13:54 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականին Երևանում ոստիկանները բացահայտել են գրպանահատության 234 դեպք: Հայաստանի ոստիկանության տվյալներով, 2018 թվականի հունվարի մեկից մինչև փետրվարի 16-ը բացահայտվել է գրպանահատության 34 դեպք։ Հայաստանում 2017 թվականին 2016 թվականի համեմատ հանցագործությունների թիվն աճել է 8,1%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարի դրանց թիվը կազմել է 20.284՝ 2016-ի 18.764-ի համեմատ: 0,5%-ով նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ մասնավորապես սպանությունների թիվը 2016-ի 66 դեպքից 2017-ին հասել է 49 դեպքի, մահափորձերինը՝ 36 դեպքից հասել է 23-ի: Հանցագործությունների թվով ամենաբարձր ցուցանիշն ունի Երևանը: Մայրաքաղաքին բաժին է ընկնում հանրապետությունում գրանցված հանցագործությունների կեսից ավելին՝ 50,3 %-ը: Երևանն առաջինն է նաև ծանր հանցագործությունների ցուցանիշով՝ ծանր հանցագործությունների ընդհանուր թվի 57,5 %-ը: Երևանին հանցագործությունների բարձր ցուցանիշով հաջորդում է Կոտայքի մարզը: Հանցագործությունների ամենացածր ցուցանիշն ունեցող մարզը Վայոց ձորն է: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |