ՆԱՏՕ-ն հուսով է, որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում հնարավորինս արագ կկարգավորվի12 մարտի 2008 - 14:46 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-իՄարտի 10-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է ԳՀԽ քաղաքական-ռազմական ուղղորդող կոմիտեի նիստը Հայաստանի մասնակցությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են 2008թ. համար Հայաստանի Գործընկերության նպատակները, որոնք մշակվել են Պլանավորման եւ վերանայման գործընթացի շրջանակում: Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում են եղել ՊՆ փոխնախարար Ա. Նազարյանը, ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Ս. Մկրտչյանը, ՊՆ միջազգային ռազմական համագործակցության եւ պաշտպանական ծրագրերի վարչության պետ Դ. Տոնոյանը, ՆԱՏՕ-ում Հայաստանի ռազմական ներկայացուցիչ Մ. Իսրայելյանը, ՊՆ ՄՌՀՊԾ բաժնի վարիչի պաշտոնակատար Ա. Մեսրոպյանը, ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության անդամ Հ. Կատվալյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նիստը նախագահել է ՆԱՏՕ-ի Պաշտպանության քաղաքականության եւ պլանավորման ստորաբաժանման Զինված ուժերի պլանավորման տնօրինության ղեկավար Ֆ. Բոլանդը: Նիստին նախորդել է Հայաստանի պատվիրակության հանդիպումը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ԳՔ հատուկ ներկայացուցիչ Ռ. Սիմոնսի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի վերջին օրերի ներքաղաքական զարգացումներին, պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Ռ. Սիմոնսին ներկայացվել են Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի իրավական եւ այլ հիմնավորումները: Միաժամանակ հայկական կողմը վստահեցրել է, որ ձեռնարկված պաշտպանական բարեփոխումների ընթացքը անխափան կշարունակվի: ԳՔ հատուկ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ իրավիճակը հնարավորին արագ կկարգավորվի եւ իր կողմից հաստատել է Դաշինքի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման պատրաստակամությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |