Մոուրինյոն նոր կիսապաշտպան է փնտրում ՄՅՈւ-ի համար17 փետրվարի 2018 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը մտադիր է նոր կիսապաշտպան գնել: Այս մասին գրում է Sky Sports-ը: Պորտուգալացի մարզիչը ցանկանում է փոխարինող գտնել «կարմիր սատանաների» կիսապաշտպան Մայքլ Կարիկին: 36-ամյա անգլիացի ֆուտբոլիստը լքելու է ակումբը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո՝ ավարտելով իր 12-ամյա կարիերան այստեղ: «Մեզ նոր կիսապաշտպան է հարկավոր, քանի որ կորցնում ենք Մայքլ Կարիկին», - ասել է Մոուրինյոն: Ավելի վաղ, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել էր, որ թիմի ավագ Մայքլ Կարիկը կարող է ընդգրկվել թիմի մարզչական շտաբում: 36-ամյա ֆուտբոլիստը դուրս չի եկել խաղադաշտ սեպտեմբերից սրտի հետ կապված խնդրի պատճառով: «Մայքլը գիտի, որ իմ մարզչական շտաբում մեկ ազատ աթոռ կա նրա համար»,- ասել է Մոուրինյոն: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |