«Կորնետ» հակատանկային համալիրներն արդեն հայկական բանակի զինանոցում են19 փետրվարի 2018 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Հայկական զինված ուժերն արդեն համալրվել է ռուսական արտադրության «Կորնետ-է» հակատանկային հրթիռային համալիրներով։ Այս մասին նշվում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի փետրվարի 17-ի թողարկմանը։ «Կորնետ-է»-ով համալրված զորամասերից մեկի դիվիզիոնի հրամանատար Արթուր Վարդանյանը հայտնել է, որ անձնակազմը ձեռք է բերել համապատասխան գիտելիքներ ինչպես մարտավարատեխնիկական բնութագրի, այնպես էլ համալիրը կիրառելու վերաբերյալ։ Ռուսաստանյան նորագույն արտադրության հակատանկային հրթիռային համալիրով կրակի վարման առավելագույն հեռահարությունը ցերեկը՝ 5500 մ է, իսկ գիշերը՝ 3500 մ: Նվազագույն հեռահարությունը՝ 100 մ է, թիրախի առավելագույն ճակատային արագությունը՝ 70 կմ/ժ: Կառավարման համակարգը՝ կիսաավտոմատ է, լազերային ճառագայթով: Հրթիռի տրամաչափը կազմում է 152 մմ, զանգվածը՝ 26 կգ, մարտական մասը՝ 7կգ: 2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան պետք է $200 մլն վարկ տրամադրի՝ սպառազինության ձեռքբերման համար: Պայմանագրի շրջանակներում, ի թիվս այլ զինատեսակների, նախատեսված էր նաև «Կորնետների» ձեռքբերումը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է Փաշինյան․ Աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին չստացած կրթությունն է Նա նշել է, որ ՀՀ–ում հազարավոր մարդիկ դեռևս ապրում են աղքատության պայմաններում Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա |