BAFTA-ի դափնեկիրները հայտնի են19 փետրվարի 2018 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Մարտին Մաքդոնահի «Երեք գովազդային վահանակ Էբբինգի (Միսուրի) սահմանին» ֆիլմը հաղթող է ճանաչվել Բրիտանական կինո- և հեռուստաարվեստի ակադեմիայի՝ BAFTA մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Պարգևների հանձնման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 18-ին Թագավորական «Ալբերտ հոլում»: Քրեական դրաման պատմում է ամերիկուհի Միլդրեդ Հեյսի պատմությունը, որը փորձում է հասնել նրան, որ իր դստեր բռնաբարության և սպանության մասին քրգործով հետաքննությունը վերսկսվի: Իր խնդրին իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրելու համար գլխավոր հերոսուհին 3 գովազդային վահանակ է վարձակալում քաղաքի ծայրամասում՝ կոչ տեղադրելով ոստիկանության շերիֆին: 9 անվանակարգում ներկայացված ֆիլմը հաղթող է ճանաչվել 5 անվանակարգում, մասնավորապես, ճանաչվելով լավագույն ֆիլմ և լավագույն բրիտանական ֆիլմ: Կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակը ստացել է 60-ամյա ամերիկուհի Ֆրենսիս Մաքդորմանդը, որը կատարել է գլխավոր դերը: Տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն դերակատարման համար մրցանկին է արժանացել Սեմ Ռոքուելը սպա Դիքսոնի դերի համար: Ժապավենի սցենարը նույնպես լավագույնն է ճանաչվել, գրում է ՌԻԱ Նովոստին: Բրիտանական կինո- և հեռուստաարվեստի BAFTA ակադեմիան անկախ բարեգործական կազմակերպություն է, որը աջակցում է, զարգացնում և քարոզում է կինոն՝ պարգևատրելով լավագույն նմուշները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |