Վարդան Օսկանյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ծանոթացրել է Հայաստանում տիրող իրադրությանը

PanARMENIAN.Net - Մարտի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման մասնակիցներն անդրադարձան Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններին եւ հետընտրական զարգացումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հյուրի խնդրանքով նախարար Օսկանյանը ներկայացրեց մարտի 1-ի եւ այդ օրվան հաջորդած իրադարձությունները, Երեւանում արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը: Երկուստեք նշվեց նաեւ, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իրադրության շուտափույթ կարգավորման համար:



Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ մոտ օրերս կվերացվեն ԶԼՄ-երի վերաբերյալ սահմանափակումները: Համմարբերգը նշեց, որ ինքը հանդիպումներ է ունենալու իշխանության բոլոր թեւերի ներկայացուցիչների, նաեւ ընդդիմության ղեկավարների հետ, այցելելու է մեկուսարաններ եւ հիվանդանոցներ, ինչը հնարավորություն կընձեռի իրատեսական պատկերացում կազմել երկրում ընթացող գործընթացների մասին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---