Գիտնականները ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել19 փետրվարի 2018 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Բջիջներում քրոմոսոմների պաթոլոգիկ քանակի զարգացման կանխումը կարող է նպաստել ծերացման դեմ պայքարին: Նման եզրակացության են եկել մի խումբ գիտնականներ Պորտուգալիայից, որոնց հետազոտությունը հրապարակվել է BioRxiv.org. կայքում: Գիտնականները փորձեր են դրել կրծողների վրա՝ խախտելով միտոզի (բջիջների անուղղակի բաժանման պրոցեսը, որի ընթացքում քրոմոսոմները տեղ են գրավում երկու նոր կորիզների միջև) համար պատասխանատու մեխանիզմը: Միտոզի մեխանիզմի խանգարումը հանգեցրել է պրոգերիայի՝ վաղաժամ ծերության, գրում է ՌԻԱ Նովոստին: Այնուհետեև գիտնականները ուսումնասիրել են ծերացման մարկերները ֆիբրոպլաստների բջիջներում, որոնց նմուշները վերցրել են մանուկներից, միջին տարիքի մարդկանցից և տարեցներից: Պարզվել է, որ տարիքի հետ օրգանիզմում առաջանում է Forkhead box M1 սպիտակուցը, որը կանոնակարգում է բջիջների բաժանումը վերահսկող գեների ակտիվությունը: Այդ սպիտակուցի քանակի արհեստական ավելացումը տարեցների բջիջներում նպաստել է քրոմոսոմների անոմալ աճի կասեցմանը և ծերացման մարկերների նվազեցմանը: Ինչպես նշում են գիտնականները, իրենց էքսպերիմենտի արդյունքները պետք է նպաստեն ծերացման դեմ պայքարի թերապևտիկ մեթոդների մշակմանը, որոնք հիմնված կլինեն միտոզի արդյունավետության բարձրացմանը Forkhead box M միջոցով: Միտոզը բջջի անուղղակի բաժանումն է, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |