Դաղստանում եկեղեցու մոտ կրակոցների հետևանքով զոհվածների թվում հայուհի կա19 փետրվարի 2018 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին ողբերգությամբ է ավարտվել Բարեկենդանի տոնը ՌԴ Դաղստանի Կիզլյար քաղաքում: Ուղղափառ եկեղեցու վրա զինված հարձակման հետևանքով եղել են մարդկային զոհեր և վիրավորներ: Զոհվածների թվում նաև հայուհի կա: Հարձակման զոհ է դարձել ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիՆադեժդա Թերլիյանը, գրել է ՌԲԿ-ն իրավապահ մարմինների վրա հղումով: Ականատեսներըպատմել են, որ հարձակվողները 2-ն են եղել` կին և տղամարդ։ Տղամարդը սպանվել է, իսկ կնոջը հաջողվել է փախչել: Ըստ իրավապահների, հրաձգությունը կազմակերպել է 22 տարեկան Խալիլ Խալիլովը:Ռուսական ԶԼՄ-ները ՆԳՆ աղբյուրներից պարզել են, որ Խալիլովն ընդգրկված է եղել «Իսլամական պետություն»այսպես կոչված, «քնած բջջի» կազմում։ ԻՊ-ն ստանձնել է Կիզլյարի դեպքի պատասխանատվությունը։Հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |