
Փետրվարի 19-ին Բաղրամյան փողոցում գտնվող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ 4 մասնաճյուղի վրա զինված հարձակման ժամանակ մոտ 8,5 մլն դրամ է հափշտակվել։
Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի մամուլի ծառայությունը, Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Նախնական տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել 15։35-ի սահմաններում, հարձակվողները երկուսն էին։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել մասնաճյուղի տարածքում գործող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։
Նախաքննության արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։