Ղազախստանում հաստատել են լատինատառ այբուբենը նոր խմբագրությամբ

Ղազախստանում հաստատել են լատինատառ այբուբենը նոր խմբագրությամբ

PanARMENIAN.Net - Ղազախստանում հաստատել են լատինատառ ազգային այբուբենը նոր խմբագրությամբ: Պետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը փոփոխություններ է կատարել հրամանագրում, որը ստորագրել էր 2017-ի հոկտեմբերին:

Ըստ փաստաթղթի, ամբողջական անցումը լատինատառ այբուբենին պետք է ավարտվի 2025-ին: Այբուբենի նորացված վարկածում ապաթարցներով տառերն ավելի քիչ են, նաև երկու նոր կրկնակի տառ է հայտնվել sh և ch, գրում է Deutsche Welle-ն:

Նազարբաևը դեռևս 2012-ին հայտարարել էր, որ երկիրը պետք է անցնի լատինատառ այբուբենի մինչև 2025թ., իսկ 2017-ի ապրիլին հանձնարարել էր երկրի կառավարությանը սահմանել անցման ժամանակացույցը:

 Ուշագրավ
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
---