ԼՂՀ ժողովուրդը պետք է ինքնորոշման իրավունք ունենա անկախ այն բանից` Ադրբեջանը կընդունի դա, թե ոչ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Հայաստանը միակողմանի զիջումների չի գնա: Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապեստ Սերժ Սարգսյանը: «Կարծում եմ, որ մենք ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մեծ հնարավորություններ ունենք»,-ասաց Սարգսյանը:



Դրանից բացի նա նշեց, որ մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած անկարգությունները կարգավորման գործին օգուտ չբերեցին եւ, բնականաբար, սահմանափակեցին Հայաստանի նախագահի հնարավորությունները` անկախ նրանից, թե ով է կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը: «Մեր վարկանիշին վնաս է հասցվել, սակայն դա որեւէ կերպ չի ազդի բանակցային գործընթացի վրա: Ավելին, մենք ավելի սկզբունքային դիրք կգրավենք եւ մեր շահերին հակառակ չենք գնա»,-ասաց Սարգսյանը: Նա նաեւ ընդգծեց, որ հայկական կողմը կջանա հասնել ժողովրդի կողմից ցանկալի արդյունքի:



«Լեռնային Ղարաբաղի հանրապետության ժողովուրդը պետք է ինքնորոշման իրավունք ունենա անկախ այն բանից` Ադրբեջանը կընդունի դա, թե ոչ»,-ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ միջազգային զարգացումները վկայում են այն մասին, որ ,ժողովուրդները պետք է ապրեն այնտեղ, որտեղ ուզում են: «Նախագահի լիազորությունները ստանձնելուց 1-2 ամիս հետո բանակցային գործընթացի վերաբերյալ ես ավելի հստակ պատասխան կունենամ: Առավել եւս, որ ես դեռ անձամբ չեմ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ, եւ հուսով եմ, որ մի քանի հանդիպումից կկարողանամ հասկանալ` պատրաստ է նա, արդյոք, գնալ խաղաղ բանակցությունների ճանապարհով»,-ասաց Սարգսյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---