Վարչապետ. Տնտեսական ակտիվությունը հունվարին աճել է 10,2%-ով20 փետրվարի 2018 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2018 թվականի հունվարին 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել է 10,2%: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում: Ըստ վարչապետի, հաշվետու ժամանակահատվածում աճ է գրանցվել նաև արդյունաբերութան ոլորտում՝ մոտ 14%, շինարարության՝ 19,7%: Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 47,6%-ով, արտահանումը՝ 45,2%-ով, ներմուծում՝ 48,9%-ով: 2017-ին տնտեսական ակտիվությունն աճել է 7,7%-ով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 26,9%-ով, արտահանումը՝ 25,2%-ով, ներմուծումը՝ 27,8%-ով, ծառայությունների մատուցման ոլորտում աճը կազմել է 14,4%, արդյունաբերության աճը՝ 12,6%, գնաճը կազմել է 2,6%: «2017-ի ընթացքում հայ-ռուսական առևտրաշրջանառությունն աճել է 26,1%-ով, Հայաստանից արտահանումը՝ 44,6%-ով, ներմուծումը՝ 19,1%-ով»,- նշել է վարչապետը: ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի խոսքով՝ ՀՀ-ՌԴ երկկողմ ապրանքաշրջանառությունը երկրների գործակցության պատմության ընթացքում ռեկորդային մակարդակի է հասել՝ կազմելով ավելի քան $1,7 մլրդ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |