Ռուս գեղասահորդները 42 տարում առաջին անգամ պարերում առանց մեդալ են մնացել

Ռուս գեղասահորդները 42 տարում առաջին անգամ պարերում առանց մեդալ են մնացել

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի գեղասահորդներն Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ մեդալ չեն նվաճել սառույցի վրա պարերում: Հարավային Կորեայում ընթացող Օլիմպիական խաղերում Եկատերինա Բոբրովա և Դմիտրի Սոլովյով զույգը 5-րդ տեղն է գրավել, իսկ Տիֆանի Զագորսկի-Ջոնաթան Գուրեյրո զույգը՝ 12-րդ:

Այսպիսով ընթացող Օլիմպիադան 1976-ից ի վեր, երբ պարերն ընդգրկվեցին օլիմպիական ծրագրում, առաջինն է, որտեղ ռուս կամ խորհրդային գեղասահորդներն այդ մարզաձևում մեդալ չեն նվաճել, գրում է Gazeta.ru-ն:

Ռուսաստանը ներկայացնող գեղասահքի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) համաշխարհային ռեկորդով առաջին տեղն է գրավել Փհենչհանում մեկնարկած Օլիմպիական խաղերի թիմային մրցումների կարճ ծրագրում: Մեդվեդևային արդյունքը թույլ տվեց ՌԴ թիմին երկրորդ տեղը զբաղեցնել կարճ ծրագրերի թիմային մրցումներում և շարունակել պայքարը մեդալների համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---