Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հարձակվողը «Սպարտակ» է տեղափոխվել21 փետրվարի 2018 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հարձակվող Գարեգին Մաշումյանը, որը մինի ֆուտբոլի մոսկովյան «Սպարտակ» է տեղափոխվել, Սարատովի «Վոլգայի» հետո հանդիպումից հետո իր զգացողությունների մասին է խոսել: Նա իր ուրախությունն է հայտնել «Սպարտակ» տեղափոխվելու կապակցությամբ: «Առաջին հերթին ուզում եմ ասել, որ շնորհակալ եմ «Սպարտակին» ինձ հավատալու համար: Շատ ուրախ եմ այսպիսի հայտնի ակումբ տեղափոխվելու համար: Սա ինձ համար մեծ մարտահրավեր է: Կարծում եմ, կկարողանամ օգնել թիմակիցներիս և ուրախություն պատճառել երկրպագուներին»,-ասել է Մաշումյանը, հայտնում է ակումբի կայքը: Խոսելով լեզվական խոչընդոտի մասին՝ ֆուտբոլիստը նշել է, որ մարզումների ժամանակ ոչ մի խնդիր չի առաջանում: «Իսկ հարցերին պատասխանել ինձ ավելի բարդ է: Ես շատ սխալներ եմ անում, և դրանից նյարդայնանում եմ: Ակտիվ զբաղվելու եմ լեզուս բարելավելու ուղղությամբ, որպեսզի շատ շուտով խոսեմ ռուսերեն»,-ասել է նա: Գարեգին Մաշումյանը ծնվել է 1989-ի սեպտեմբերի 1-ին Երևանում: Մեծ ֆուտբոլում հանդես է եկել «Ալաշկերտի», «Ուլիս-2», «Կիլիկիայի» և «Բանանցի» կազմում: Իր կարիերայի ընթացքում մասնակցել է 37 հանդիպման և 4 գոլի հեղինակ է դարձել: Մինի ֆուտբոլի «Լեո» ակումբի կազմում դարձել է ՀՀ չեմպիոն, ինչպես նաև 6 անգամ աչքի է ընկել ՈւԵՖԱ գավաթի 6 խաղում: ՀՀ հավաքականի կազմում Մաշումյանը 11 խաղի է մասնակցել և 4 գոլ խփել: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |