Հայաստան կժամանի Մադագասկարի ԱԳ նախարարը

Հայաստան կժամանի Մադագասկարի ԱԳ նախարարը

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանի հրավերով փետրվարի 22-24-ը Հայաստան կայցելի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական։

Մադագասկարի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Հանրապետության նախագահը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Անրի Ռաբարի-Նձական կհանդիպի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Փետրվարի 23-ին նախատեսված են Հայաստանի և Մադագասկարի արտգործախարարների բանակցությունները, որոնց արդյունքում նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---